Տ.Առաքել Արքեպիսկոպոս Քարամյան Առաջնորդ Կոտայքի Թեմի

Ծնվել է 1963 թ. հուլիսի 20 Մարտունի` գյուղ Երանոս:
79-85 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մանկավարժական ֆակուլտետ` հեռակա:
1980-Ս. Էջմիածնի Հոգևոր ճեմարան:
1982-84թթ. ծառայել է խորհրդային բանակում, ուսումի շարունակություն ճեմարանում:
1988թ. Մայիսի 12-ին, սարկավագ է Ձեռնադրվել` ձեռամբ` Տ. Հուսիկ արքեպս. Սանթուրյանի եւ նշանակվել ՙԱլեք եւ Մարի Մանուկյան Գանձատան՚ տնօրեն:
1989թ. մարտի 15-ին պաշտպանել է ավարտաճառ` Եփրեմ Սսեցի Աջապահյան կաթողիկոսի ՙՄեկնութիւն Յովանանու մարգարէի՚ թեմայով:
1989թ. հունիսի 11-ին, ձեռամբ` Տ. Ներսես արքեպս.Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1989թ. օգոստոսի 25-ից նշանակվել է Սիսիանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ:
1992թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգեն Ա-ի կողմից նշանակվել է Սյունյաց թեմի փոխառաջնորդ` Գորիս քաղաքում:
1994թ. հունիսի 3-ին պաշտպանել է վարդապետական թեզ` Առաքել Սյունեցու ՙԱմենայն չար տանջելի է՚ թեմայով:
1994թ. մեկնել է Գերմանիայի Մյունխեն քաղաք եւ վեց ամիս կատարելագործվել տեղի Աստվածաբանական համալսարանում:
1996թ. հունիսի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կոտայքի թեմի առաջնորդ:
1997թ. հունիսի 15 ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս:

2013թ. մայսի 19-ին տասնյոթամյա նվիրական ու բեղմնավոր ծառայության համար, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը շնորհվեց արքության տիտղոս: