ՏԵՐ ԶՈՀՐԱՊ ՔԱՀԱՆԱ ՄԱՆԱՍՅԱՆ

Տեր Զոհրապ քահանա Մանասյան Տեր Զոհրապ քահանա (ավազանի անունը՝ Գագիկ) Մանասյան, ծնվել է 1981թ-ի դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքում: Հետագայում տեղափոխվել է քաղաք Հրազդան, որտեղ էլ 1988թ-ից հաճախել է Հովսեփ Էմինի անվան թիվ 13 հանրակրթական դպրոցը: 1998-2004թ սովորել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը: 2004-2006թթ. Ժամկետային ծառայության է անցել Հայկական բանակում: 2007թ.- ին ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը և նույն թվականի հուլիսի 1-ից ծառայության է անցել Մայր Աթոռի Մկրտարանում: Իսկ դեկտեմբերից` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: 2008 թ-ի դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել եմ սարկավագ` ձեռամբ Տ.Արարատ Եպս Գալթագճյանի 2009թ-ի հոկտեմբերի 22-ին պաշտպանել է ավարտական թեզս` ՙԽաչի ընկալումը հայ աստվածաբանական մտքի մեջ՚ վերնագրով և ստացել ՙքաջալավ՚ գնահատական: 2010թ. հոկտեմբերի 31-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա` ձեռամբ Տ. Մկրտիչ Եպս. Պռոշյանի սույն թվականի Դեկտեմբերի 30-ին Վեհափառի տնօրինությամբ ծառայության է անցել Կոտայքի թեմում: Թեմի Առաջնորդ Տ. Առաքել Եպս Քարամյանի տնօրինությամբ նշանակվել է Ակունք և Կոտայք գյուղերի հոգևոր հովիվ: