ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ ՔԱՀԱՆԱ ԲԱՂՈՒՄՅԱՆ

Տեր Վրթանես (ավազանի անունը` Վարդան) քահանա ծնվել է 1982  թ. հուլիսի 18-ին Էջմիածին քաղաքում: 1988 -1996 թթ. սովորել է տեղի  Վ.  Ռշտունու անվան թիվ  11 միջնակարգ դպրոցում: 1996-1999 թթ. ուսումը շարունակել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում: 1999 թ. ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց:
2003 թվականից ուսումնառությունը շարունակել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: 2004թ. դեկտեմբերի  25-ին`  Ս. Ստեփանոս Նախասարգավակի տոնին, ձեռամբ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է սարկավագ: 2005-2008 թթ. հունիսից աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի <Էջմիածին> ամսագրի խմբագրությունում որպես գործավար – քարտուղար:
2007 թ. փետրվար- օգոստոս ամիսներին մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի անգլերեն լեզվի դասընթացներին:
2008 թ. մայիսի 4-ին ձեռամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է
ամուսնացյալ քահանա` վերանվանվելով Տ. Վրթանես: Այժմ ծառայության է անցել Կոտայքի թեմի Գառնի գյուղի Սբռ Աստվածածին եկեղեցում։ Ամուսնացած է ունի մեկ զավակ։