ՏԵՐ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՀԱՆԱ ԲԱՂԱԼՅԱՆ

Տեր Արիստակես (ավազանի  անունը՝ Արմենակ) քահանա Բաղալյանը    ծնվել է 1976թ սեպտեմբերի 21-ին Էջմիածնի շրջանի Մուսալեռ գյուղում:
1982 -1992թթ սովորել և ավարտել է տեղի Տիգրան մեծի անվան միջնակարգ դպրոցը: 1993-1999թթ սովորել և ավարտել  է Էջմիածինի Գևորգյան  հոգևոր ճեմարանը և ավարտաճառ է պաշտպանել <<Հայ-լատին, հայ-հույն և հայ- ասորի հարաբերությունները Կոստանդին Բարձրաբերդցու (1221–1267թթ) ժամանակաշրջանում>> թեմայով:
1999 -2000թթ աշխատել է ՔԴՔԿ- ում  որպես գործավար  քարտուղար:
2000 – 2001 աշխատել է <<Էջմիածին>> ամսագիր խմբագրությունում;
2001թ ձեռնադրվել է սարկավագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում  Տեր Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի :
2001 – 2003թթ ծառայել է անկախ  Հայաստանի զիված ուժերում Գյումրիի  59518 զորամասում, որպես հրամանատարի հոգևոր խորհրդական,համատեղ նաև աշխատել է Շիրակի  թեմում, որպես քարզչական կենտրոնի տնօրեն:
2003-2006թթ աշխատել է Մայր Աթոռ Էջմիածնի  տնտեսական բաժնում, որպես  գործավար  քարտուղար:
2006-2009թ աշխատել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում, որպես վերկացու և դասավանդել է <<Վարք սրբոց>> և <<Ներածություն նոր կտակարանի>> առարկաները:
2007թ  սեպտեմբերի  11-ին ամուսնացել է և ունի երկու  որդի:
2008թ Մայիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռամբ Տեր Արարատ Եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
Շարունակելով իր աշխատանքը ճեմարանում մինչև 2009թ մարտի 1-ը քահանայագործել է նաև  Երևանի Սուրբ Երրորդության եկեղցում, որպես ծիսակատար քահանա:
2009 թ մարտի 1-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Կոտայքի թեմ, իսկ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի հրամանով Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու – հոգևոր հովիվ: