ՏԵՐ ԱՐՍԵՆ ՔԱՀԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Տեր Արսեն (ավազանի անունը՝ Գարեգին) քահանա Համբարյան
Ծնվել է  1978թ. հոկտեմբերի  27-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում:
1985-1995թ-ին սովորել է գ. Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում:
1986- 1993թ-ին ավարտել է գ. Օշականի Երաժշտական դպրոցի կիթառի բաժինը:
1996-98 թվականներին ծառայել է ՀՀ բանակում:
1999-2003 թվականին ծառայել է Օշականի Սբ. Մ. Մաշտոց եկեղեցում, որպես լուսարար:
1999-2001 թվականին սովորել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածին ՔԴՔԿ-ի կրոնի ուսուցիչների պատրաստման լսարանը:
2002-2007թվականին սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կենսաբանության Ֆակուլտետի հեռակա բաժնում:
2003-2005 սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանը:
2005 թվականի դեկտեմբերի 25-ին Սբ. Ստեփանոս նախասարկավագի տոնին Սբ. Մ. Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տեր Ներսես Արք. Եպս. Պոզապալյանի (ձեռամբ) ձեռնադրվել  է սարկավագ:
2006 թվականի հոկտեմբերի 1-ին Վարագա Սբ. Խաչի տոնին ձեռամբ Տեր Ներսես Արք. Եպս, Պոզապալյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2006 թվականի դեկտեմբեր ամսից հովվական ծառայության  է նշանակվել Կոտայքի թեմի Նոր-Հաճն քաղաքում: Ամուսնացած է ունի երեք երեխա մեկ աղջիկ երկու տղա: