ՏԵՐ ՍՄԲԱՏ ՔԱՀԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծնվել է  1967 թ. (14.12) Երևանում , (ավազանի անունը. Արթուր)
1975-1985 թթ. սովորել է  Երևանի № 135 միջն դպրոցում,
1985–1986 թթ. սովորել է Երևանի № 94 ՄՊՏՈՒ– ում և ստացել է «Ռադիոսարքավորումների երրորդ կարգի մոնտաժողի» մասնագիտություն,
1986–1988 թթ. Ծառայել է բանակում (Աֆղանստանում), մասնակցել է մարտական գործողությունների։
1989–1995 թթ. Ուսանել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի բուժական ֆակուտետում և ստացել «Բուժական գծով բժիշկի» որակավորում,
1995–1998 թթ. Ուսանել է ՀՀ Առողջապահության Նախարարության Առողջապահության Ազգային Ինստիտուտի Հոգեբուժության և Հոգեթերապիայի ֆակուտետում և ստացել «Հոգեբույժի» մասնագիտություն,
1999 թ. Ձեռամբ Կոտայքի Թեմի Առաջնորդ Տ. Առաքել Եպիսկոպոս Քարամյանի Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում ստացել է կիսասարկավագության աստիճան,
1999–2001 թթ. Աշխատել է Երևանի Քաղաքապետարանի «Շտապ Բուժ–օգնություն ԱՊՓԲԸ–ում» որպես հոգեբուժական բրիգադայի բժիշկ,
2001–2002 թթ. Աշխատել է «Թուֆենկյան Ֆաունդեյշն ինկ» բարեգործական կազմակերպությունում,
2002–2004 թթ. Ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քահանայից Պատրաստման Լսարանում»,
2004 թ. Ձեռնադրվել է սարկավագ Ձեռամբ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում,
2004 թ.  Ձեռնադրվել է քահանա Ձեռամբ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում,
2004 թ. Նշանակվել է Կոտայքի թեմի Առինջ գյուղի Սուրբ Աստվածածին և Սուրբ Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։