ՏԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՀԱՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Տեր Հարություն (ավազանի  անունը՝ Վաղարշակ) քահանա Ծատուրյանը նվել է 1975թ. Արարատի մարզի Լուսառատ (Խոր-Վիրապ) գյուղում,:
Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Արարատի Մարզի ՈԿՖ-ի բանավանի մասնագիտացված  թիվ 5 դպրոցում:
1993-99 թվականներին ընդունվել և ավարտել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:
1999 թվականին ձեռամբ  Ոսկան Արք.Եպս. Գալփակյանի ձեռնադրվել է սարկավագ:
1999 թվականին աշխատել է Սուրբ Էջմիածնի ՔԴՔԿ-ում, որպես վերծանող:
1999-2000թ.թ. ծառայել է հայոց բանակում:
2000 թվականին պաշտպանել է ավարտաճառ ՙՍուրբ Խոր-Վիրապ վանքը միջնադարյան գրականության մեջ՚ թեմայով` քաջալավ առաջադիմությամբ:
2000 թվականին աշխատել է Վեհարանում, որպես տեղապահի պատասխանատու քարտուղար:
2000-2001 թվականին աշխատել է Վեհարանում, որպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործավար քարտուղար:
2001 թվականի փետրվարի 11-ին Սուրբ Ղևոնդյանց քահանայից տոնին ձեռամբ Եզնիկ Արք. Եպս. Պետրոսյանի  օծվել է ամուսնացյալ քահանա:
2001 թվականի ապրիլի 7-ից հոգևոր ծառայության է կոչվել Կոտայքի թեմի Ծաղկաձոր քաղաքի Առաջնորդանիստ Կեչառիս վանքում, որպես Հոգևոր Հովիվ:
Ամուսնացած է ունի երկու զավակներ: