ՏԵՐ ՄԱՇՏՈՑ ՔԱՀԱՆԱ ԲԱԲԱՅԱՆ

Տեր Մաշտոց (ավազանի անունը՝ Գագիկ) քահանան Բաբայանը ծնվել է 1957 թ.  դեկտեմբերի    21-ին ք. Երևանում: 1975 թ. ավարտել է ք. Երևանի N139 միջնակարգ դպրուցում  և նույն տարում ընդվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը Ռադիոէլեկտրոնիկայի Ֆակուլտետը: 1980թ. ավարտել է ինստիտուտը և անցել աշխատանքի Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որպես ինժեներ: 1986-1991թ. աշխատել է ՙԱստրո՚ գիտահետազոտական ինստիտուտում, որպես սեկտորի վարիչ:

1995-1997 թթ. ծառայել է ք. Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում: 1997 թ տեղափոխվել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցի: 1999 թ.-ին ձեռամբ Առաքել Եպիսկոպոս Քարամյանի ձեռնադրվել է սարկավագ` շարունակելով ծառայել նույն եկեղեցում: 2002-2004 թթ. սովորել և ավարտել է քահանայից պատրաստման լսարանը և 2004 թ-ի հոկտեմբերի 10-ին ձեռնադրվել է քահանա, և նշանակվել է ծառայության ք. Աբովյանի Սբ. Ստեփանոս եկեղեցում, որպես հոգևոր հովիվ: Ամուսնացած է ունի 4 երեխա: