ՏԵՐ ԻՍԱՀԱԿ ՔԱՀԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

Տեր Իսահակ քահանա Մարգարյանց ծնվել է  1959թ. հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքում քահանայի ընտանիքում: 1966-1976թ-ին սովորել և ավարտվել է Երևանի թիվ 106 դպրոցը: Ծառայել է ՀՀ բանակում:
1979-83 թվականին սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի Երաժշտական մանկավարժական Ֆակուլտետը:
1983-88թ.թ գործուղվել և աշխատել է Մեծամորի թիվ 1 դպրոցում, որպես երգ-երաժշտության ուսուցիչ:
1988 թվականին ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարան:
1989 թ. գործուղվել նոր կազմավորված Գուգարաց թեմ:
1990 թվականին ձեռնադրվել է սարկավագ և ծառայել Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում: 1992 թ. նոյեմբերի 22-ին ձեռնադրվել է քահանա  և ծառայության է անցել Արթիկի շրջանում: 1998թ-ից  առ այսօր ծառայում է Կոտայքի թեմում` Չարենցավանի Սբ. Փրկիչ եկեղեցում, որպես հոգևոր հովիվ: Ամուսնացած է ունի երկու տղա: