ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ՔԱՀԱՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Տեր Հովնան (ավազանի անունը՝ Մանվել)  քահանա Մաթևոսյան նվել է 1960թ. հոկտեմբերի 8-ին Էջմիածին քաղաքում:
1968-78թ.թ. սովորել և ավարտել  է Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1978-80թ.թ. ծառայել է խորհրդային բանակում:
1981-86 թ.թ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:
1985 թ.-ին ձեռնադրվել է սարկավագ` Տեր Հուսիկ Արք. Եպս. Լազարյանի ձեռամբ: Օշականի Սուրբ Մաշտոց և Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցիներում ծառայել է, որպես սարկավագ:
1986թ-ին պաշտպանել է ավարտաճառ ՙՄկրտության խորհուրդը՚ թեմայով: 1989 թվականին ձեռնադրվել է քահանա` Ն.Ս.Տ.Տ. Գարեգին Վեհափառ հայրապետ, այն ժամանակ` Արարատյան թեմի առաջնորդական փոխանոդ Տեր Գարեգին Արք. Եպս. Ներսիսյանի ձեռամբ: Ձեռնադրությունից հետո ծառայության է անցել Նաիրիի շրջանի Եղվարդ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում, որպես հոգևոր հովիվ, որտեղ ծառայում է 22 տարի: Ամուսնացած է ունի 2 դուստր 1 որդի: