ՏԵՐ ՍԻՈՆ ՔԱՀԱՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ

Տեր Սիոն (ավազանի անունը՝ Ահարոն)  քահանա  ՍաՖարյան ծնվել է Խանլարի շրջան Միրզիկ գյուղում, (Ադրբեջանում) 1947թ. սեպտեմբերի 20-ին: Միջնակարգը ավարտել  է  Խանլարի թիվ 1 ռուսական դպրոցում: 1965թ. նոյեմբերի 8-ին, տեղափոխվել է Երևան:
Երևանում աշխատել է մինչև 1967թ. և ապա մեկնել սովետական բանակ, 1969թ. վերադարձել նույն Ձեռժինսկու անվան գործարան:
1989թ. հեռակա ավարտել է  Մոսկվայի ժող համալսարանի երաժշտական  ֆակուլտետը:
1990թ. այժմեան կաթողիկոսի` Գարեգին Երկրորդի հրամանով (այդ թվին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ) ուղղարկվել է Սբ. Էջմիածին, քահանայից լսարան:
1991թ. օծվել է քահանա առաջնորդ սրբազանի Սուրբ Ձեռամբ և ուղղարկվել Կամո քաղաք ծառայության:
1992 թվականից նշանակվել է նույն Արարատյան թեմի, Թեմական ժողովի որոշմամբ, Հրազդան քաղաք, որպես հոգևոր հովիվ` Վանատուրի Սբ. Աստվածածին եկեղեցում:
Ամուսնացած է ունի 2 որդի: