ՏԵՐ ԿՅՈՒՐԵՂ ՔԱՀԱՆԱ ՏԱԼՅԱՆ

Տեր Կյուրեղ (ավազանի անունը Գրիգոր) քահանա Տալյանը ծնվել է 1947թ. հունվարի 2-ին Երևանում:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1965 թ-ին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Երեք տարի անց թողել է ուսումն այդ բուհում և աշխատանքի է անցել հեռուստատեսային Ֆիլմերի ՙԵրևան՚ ստուդիայում: Չորս տարի անց` 1972թ-ին ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի մշակույթի Ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը:
1976թ-ին ավարտելուց հետո աշխատել է հեռուստաթատրոնում, պետական ռադիոյի դրամատիկական խմբագրությունում:
1982թ-ին հրավիրվել է գեղագիտական դաստիրակության կենտրոն` մանկական թատրոն հիմնելու և աշխատելու:
1988թ-ին անցել է ծառայության Հայ Առաքելական եկեղեցում, որպես դպիր և նույն տարում ընդունվել Գևորգյան հոգևոր ճեմարան 4-րդ լսարան: Ավարտելով ճեմարանը` 1990թ-ին ձեռնադրվել է քահանա  ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Գարեգին Եպս. Ներսիսյանի և նշանակվել է Սևանի շրջանի Դդմաշեն գյուղի հոգևոր հովիվ: Հետագայում ծառայել է Սևանի վանքում և Երևանում` Արաբկիրի հայորդաց տանը:
1995թ-ին ծառայել է Չարենցավանում և 1996թ-ից մինչ օրս ծառայում է Կոտայքի թեմում, որպես Ջրվեժ  գյուղի Սբ. Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ:
Ամուրի է ունի մեկ դուստր: