ՏԵՐ ՍԱՐԳԻՍ ԱԲԵՂԱ ԱՅՎԱԶՅԱՆ

Հոգեշնորհ Տ. Սարգիս (ավազանի անունը՝ Սարգիս) աբեղա Այվազյան ծնվել է 1955թ. հոկտեմբերի 20-ին Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում: 1973 թ. ավարտել է ԵՊՀ-ին կից Ֆիզմաթ դպրոցը: 1973-1978 թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ-ի Մեխ-մաթ ֆակուլտետը:  1978-1981 թթ  ընդունվել և ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի Մեխ-մաթ ֆակուլտետի ասպիրանտուրան: Պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա: 1982-1991թթ. աշխատել է ԵՊՀ-ի Մեխմաթ ֆակուլտետում` որպես գիտաշխատող: 1993-1995թթ. աշխատել է «Գանձասար» աստվածաբանական հանդեսում` զբաղվելով թարգմանություններով:  1996-1997 ուս. տարում եղել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ: 1997-1999թթ. զբաղվել է թարգմանական-խմբագրական աշխատանքով: 1999թ. փետրվաից մինչև մայիս վանական փորձառություն է անցել Բոստոսնի Հովհաննես Ավետարանչի անվան միաբանությունում: 2001թ.-ից եղել է Գեղարդավանքի միաբան: 2002-2004թթ. մասնակցել և ավարտել է Քահանայից պատրաստման լսարանի դասընթացը: 2004թ. հոկտեմբերի 3–ին ձեռամբ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում` որպես հոգևոր սպասավոր: 2006-2009թթ. եղել է Գեղարդավանքի սարկավագ: 2009 թ.  հուլիսի 19–ին ձեռամբ Տ.Խաժակ արք. Պարսամյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:  2009թ. սեպտեմբերից առ այսօր ծառայում է Կոտայքի թեմի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցում` որպես հոգևոր հովիվ:

Ի Տեր ննջեց 2013թ. նոյեմբերի 6-ին: