ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՑԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՅՑԸ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ԿԱՑԱՐԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Աշխարհին մանկան մաքրությունն է պետք…

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծ: Եվ ով որ իմ անունուվ մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կընդունի»:

Կոտայքի թեմի երիտասարդաց միությունից մի խումբ երիտասարդներ Առաքել արք. Քարամյանի օրհնությամբ և աջակցությամբ 21.03.2017թ. այցելեցին Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ կացարան երեխաներին սեր ու մանկան ժպիտ պարգևելու նպատակով:

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Մարգար սարկավագը ներկաներին սովորեցրեց ճիշտ խաչակնքվել և փոխանցեց որոշ հոգևոր գիտելիքներ: Հաջորդիվ հյուր եկավ Գունավոր Կլորիկ անունով ծաղրածուն, ով լիաթոք ուրախացրեց երեխաներին` կազմակերպելով հետաքրքիր ու զվարճալի խաղեր: Երեխաների ոգևորությունը էլ ավելի մեծացավ, երբ ստացան օրհնած խաչեր ու գրենական պիտույքներ:

Ողջ հանդիպման ընթացքում Թեմի երիտասարդները ջերմորեն շփվեցին և շատ արագ մտերմացան երեխաների հետ`խոստանալով կրկին այցելել:

Կատեգորիա՝ Նորություններ