ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ԵՒ ԽՍՏՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵՂՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Մի եղբայր մեղք գործելու համար մեկուսացվել էր միաբանությունից: Երբ նրան փորձեցին մենաստանից վտարել, արդար Վիսարիոնը վեր կացավ և նրա հետ գնալով՝ ասաց.<<Ես նույնպես նրա պես մեղավոր եմ>>:
Բայց Աստծո մարդը, ինչպես որ իր աշակերտներին սովորեցնում էր գթասիրտ լինել մեղավորների հանդեպ, այնպես էլ նրանց խորհուրդ էր տալիս քաջությամբ հակառակ կանգնել մեղքերին:
<<Ճգնավորը պետք է ձգտի սերովբեների ու քերովբեների նման ամբողջովին աչք լինել,- ասում էր նա,- քանզի մեղքը սողոսկում է անտեսանելի կերպով: Ում դեմ կրքերը չեն կռվում, նա թող ձգտի ավելի խոնարհ լինել Աստծո առաջ, որպեսզի հույսը սեփական անձի վրա դնելը նրան ավելի ուժգին չտապալի: Դրան հակառակ, Տերը հաճախ մարմնական պատերազմը հեռացնում է թույլերից, որպեսզի նրանք վերջնականապես չկործանվեն>>:
Երանելի Վիսարիոնի օրինակին հետևելով՝ չպետք է դատապարտենք մերձավորին՝ նրա աչքի շյուղը տեսնելով, այլ ավելի լավ է ուշադիր նայենք, թե մենք ավելի մեծ թերություն չունե՞նք արդյոք:

Հրաչ Բեգլարյանի <<Բարեպաշտության թանգարան>> գրքից

Կատեգորիա՝ Խրատանի